|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության հոսպիտալում սխալ ներարկման հետեւանքով 4-ամյա մի երեխա է մահացել: Հոսպիտալից տեղեկացրել են, որ մահացածը Վալերի Արչիլի Սեյրանյանն է:
Ոստիկանությունից թերթի թղթակցին հայտնել են, որ տեղի ունեցածի վերաբերյալ գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` բժշկական օգնությունը ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ: Երեկոյան թերթը տեղեկացել է, որ այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել հոսպիտալի բուժքույր Թամարա Եւդակիմովային: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ոստիկանության հոսպիտալում բուժվում են միայն ոստիկանական համակարգի աշխատակիցներն ու նրանց հարազատները: Ըստ որոշ տեղեկությունների, մահացած 4-ամյա տղան հոսպիտալի աշխատակիցներից մեկի որդին էր: