|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հովհանի և Վահրամաբերդ գյուղերի միջև ընկած տարածքում՝ ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում, մահացած երեխաներ կան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ախուրյանի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյան քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արթուր Այվազյանի գլխավորությամբ:
Օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 15-ամյա Մուշեղ Գևորգյանի և 12-ամյա Արթուր Մկրտչյանի դիերը:
Ըստ Գ Շամշյանի՝ երեխաները ոչխարի հոտը արածացնելիս են եղել, երբ տանկային հրաձգարանի տարածքում պայթուցիկ զինամթերք են հայտնաբերել, ինչից հետո առաջացել է պայթյուն: Նշված տարածքը 45 տարով վարձակալական հիմունքներով տրամադրվել է ՌԴ զինված ուժերին: