|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դարձյալ թունավորման դեպք է արձանագրվել, այս անգամ` Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում: Yerkir.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանը նշեց, որ 21 երեխա է թունավորվել` 2-15 տարեկան: Գյուղապետն ինքն էլ թունավորվել է: «Մեծերից մենակ ես եմ թունավորվել, հիմա կաթիլային եմ ընդունում: Երեխաներից էլ երկուսին են տեղափոխել հիվանդանոց»,- ասաց Պողոսյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ երեկ տեղեկատվություն էին ստացել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթհանքով համայնքից դպրոցահասակ 2 երեխայի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացնելու մասին: Անհապաղ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություն և բակային համայցեր: Արդյունքում` ևս 2 երեխա հոսպիտալացվել է: Հնարավոր է, որ նրանք այսօր դուրս գրվեն։ Բոլորի վիճակը բավարար է։
Միաժամանակ, հայտնաբերվել է աղիքային վարակներին բնորոշ գանգատներով ևս 28 հիվանդ, որոնք գտնվում են ամբուլատոր հսկողության տակ: Դպրոցում կատարվել են նմուշառում բոլոր կոնտակտավոր երեխաներից, սննդի կառուցահատվածից, խմելու ջրից: Կատարվում են քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ, աշխատանքներ են տարվում վարակի աղբյուրը բացահայտելու ուղղությամբ: