|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
ՀՊՃՀ նորանշանակ ռեկտոր Արա Ավետիսյանը հավաստիացնում է, որ ՀՊՃՀ-ում թույլ ուսանողներ չեն սովորում: Իսկ հանգամանքը, որ այս տարի շատ քիչ թվով դիմորդներ կային, և նրանցից շատերն այնքան էլ բարձր գիտելիքներ չունեին, նրա կարծիքով, չի կարող նման ենթադրության տեղիք տալ, քանի որ վատ ուսանողներն այս համալսարանից դուրս են մնում:
«Դրա մասին է վկայում նաև այն, որ հենց երեկ ունեցել ենք երկու փուլից բուհից ազատվողներ` մոտ 30 հոգի»,- լրագրողներին ասաց ռեկտորը։
Այս տարի ՀՊՃՀ դիմած 270 դիմորդից բուհ է ընդունվել 91-ը։ Նրանց ուսուցումը հնարավոր է եղել կազմակերպել երեք հոսքերի միջոցով: