|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում ֆրանսիական բարեգործական մի կազմակերպություն՝ Հայ Առաքելական եկեղեցու միջնորդությամբ, օրերս գյուղի թոշակառուներին, երեխաներին եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրամադրել է ատամնաբուժական օգնություն:
Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրին ոսկեհատցի Ռիմա տատը եւ նրա ամուսինը, մի քանի օր առաջ իրենց էլ են հայտնում, որ կարող են օգտվել այդ օգնությունից: «Գյուղում եկան ասեցին, որ թոշակառուներին ձրի ատամ են գցում. ես ու կնիկս էլ հելանք, գնացինք: Վայ էն ատամ գցելուն: Ռիմա', հլա ատամներդ ցույց տուր, էնքան մեծ պրոթեզ են տվել, որ բերանն էլ չի մտնում»:
Պարզվեց նաեւ, որ մեր զրուցակիցներն այդ մեծ պրոթեզի համար մուծել են 15 հազար դրամ: