|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Այսօր տեղի է ունեցել Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովի կազմկոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են համահայկական համաժողովի նախագիծը եւ ընդունվելիք հռչակագիրը: Նիստի ընթացքում քննարկվել են չորս թեմատիկ նիստերի անցկացման ձևաչափը եւ թեմատիկ նիստերում քննարկվելիք նյութերի շրջանակը: Յուրաքանչյուր թեմատիկ նիստ կունենա նիստավայր:
Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 18-20-ը, որի ընթացքում կլինեն քննարկումներ, մամլո ասուլիս, հանդիպում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այցելություն Ցեղասպանության հուշահամալիր եւ տարբեր մշակութային միջոցառումներ: Համաժողովը կրելու է Հայրենիք-Սփյուռք խորագիրը եւ ունենալու է 400-ից ավելի մասնակիցներ: