|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Մուամար Կադաֆիի դուստրը` Այիշան, Ալժիրում աղջիկ է ծնել. տեղեկացնում է France Presse գործակալությունը:
«Այսօր վաղ առավոտյան Այիշան աղջիկ է ունեցել: Մայրը եւ փոքրիկը իրենց լավ են զգում»,- գործակալությունը մեջբերում է ալժիրյան կառավարության իր աղբյուրին:
Երեկ Ալժիրի ԱԳՆ-ն հաստատել էր լուրերը, որ Կադաֆիի կինը` Սոֆյան, դուստրը` Այիշան, եւ Մուհամեդ ու Հաննիբալ որդիները` երեխաների ուղեկցությամբ, գտնվում են Ալժիրի տարածքում: Այդ մասին ԱԳՆ-ն տեղեկացրել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդին, Լիբիայի Անցումային ազգային խորհրդին: