|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լիբիայի գահընկեց արված առաջնորդ Մուամար Կադաֆիի որդին` Սեիֆ ալ Իսլամը, երեկ Դամասկոսում հեռարձակվող արաբական հեռուստաալիքներից մեկով ուղերձ է հղել, թե ինքը դեռ Տրիպոլիում է, եւ ապստամբների դեմ պայքարը շարունակվում է:
«Ես ձեզ հետ խոսում եմ Տրիպոլիի արվարձաններից մեկից: Մենք ցանկանում ենք հանգստացնել Լիբիայի ժողովրդին, հավաստիացնել, որ մենք դեռ այստեղ ենք, դիմադրությունը շարունակվում է, եւ հաղթանակը մոտ է»,- հայտարարել է Սեիֆ ալ Իսլամը ձայնային ուղերձում:
Ըստ նրա` մոտ ժամանակներս 20 հազար զինված երիտասարդներ կազատագրեն Տրիպոլիի կենտրոնական հրապարակը: