|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել երկու ֆուտբոլային թիմերի` «Սպարտակի» եւ ЦСКА-ի երկրպագուների միջեւ: Հինգ հոգի հոսպիտալացվել է:
Առաջին խաղակեսի ընթացքում «Սպարտակի» մի խումբ երկրպագուների հաջողվել է անցել ЦСКА-ի ֆանատների համար նախատեսված բաժինը եւ այնտեղ վիրավորական արտահայտությամբ պաստառ փակցնել: Անմիջապես ծեծկռտուք է սկսվել, որը դադարեցվել է ոստիկանության միջամտությամբ:
Ինչպես տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, միջադեպի 29 մասնակից ձերբակալվել է: Նշվել է, որ «ակնհայտորեն միջադեպը միջազգային բնույթ չի ունեցել»: