|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Օգոստոսի 2-ին Զաքյան փողոցի թիվ 4 շենքի հարակից տարածքում Ռուսաստանի Տուապսե քաղաքի բնակիչ, 46-ամյա գործարար Խաչիկ Գալոյանի` հրազենով սպանության գործով կասկածյալ է ձերբակալվել:
Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց, որ սպանությունը բացահայտվել է, արդեն կա ձերբակալված անձ:
Օրեր առաջ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ դեպքի մանրամասները տանում են ՌԴ: Ըստ որոշ տեղեկությունների` սպանությունը կատարվել է վրեժխնդրության հողի վրա: Բանն այն է, որ մեկ տարի առաջ սպանվել էր ձերբակալվածի որդին, և կասկածներ կան որ այս երկու սպանությունները կապված են իրար հետ:
Ընթանում է քննություն: