|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 1-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. ծնված Ալբերտ Բժշկյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը Կոմիտասի պողոտայի թիվ 33 շենքի բակում գտնվող տաղավարում անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ալբերտ Բժշկյանի կրծքավանդակին:
Ոստիկանության Երևանի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1991 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը մայիսի 3-ին ներկայացել է ոստիկանություն և ներկայացել հանցագործության գործիք դանակը:
Ավետիք Մ-.ն կալանավորված է: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ քննությունը վարում է Արաբկիրի քննչական բաժինը: