|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանական խորհրդարանի երկու պատգամավորներ, որոնք բավական երկար ժամանակ է լարված հարաբերությունների մեջ են, Բաքվի ծովափնյա հանգստյան գոտիներից մեկում ծեծկռտուք են սարքել: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական pia.az գործակալությունը, նրանց կռվի պատճառը կին է եղել: «Երբ երիտասարդները կռվում են աղջկա պատճառով, դա դեռ հասկանալի է, բայց այս էլ երկրորդ անգամ է այդ պատճառով «բռնցքամարտում են» խորհրդարանի երկու պատգամավորներ»,- գրում է գործակալությունը: Վիճաբանությունն սկսվել է այն բանից հետո, երբ պատգամավորներից մեկի հետ եկած կինը մարտահրավեր է նետել «հակառակորդ» կողմին` փորձելով աչքերի խաղով գայթակղել: Բռնցքամարտն ավարտվել է միայն «հանդիսատեսի» միջամտությամբ, ովքեր բաժանել եւ մեքենաներով հեռացրել են երիտասարդ պատգամավորներին: Սակայն ականատեսների վկայությամբ` նրանցից մեկի դիմացի ատամն է կոտրվել եւ բերանից արյուն է եկել: