|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սկզբում մանկական պատկերասրահ էր, հետո դարձավ Գեղագիտության ազգային կենտրոն: «Մենք առաջինն ենք ամբողջ աշխարհում, որ ստեղծեցինք մանկական պատկերասրահ, որտեղ այսօր գործում են մի շարք խմբակներ` նկարչական, խեցեգործության, գոբելենի և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը:
Նա խոսեց նաև կենտրոնի խնդիրների մասին, որոնք, մասնավորապես, պայմանավորված են մեր երկրում այս բնագավառի զարգացման նախադրյալների բացակայությամբ: Կենտրոնը չունի նյութատեխնիկական բազա, առկա է ջեռուցման խնդիրը:
Իգիթյանը նշեց, որ կենտրոնը ավելի մեծ ֆինանսավորման կարիք ունի, այլապես իրենց այցելողները «գլուխներն առած փախչում են»: