|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը հանդես է գալիս ցեղասպանության ցանկացած դրսեւորման դեմ եւ կոչ է անում միջազգային հանրությանը` դիմագրավել դրանց։ Այս մասին ասվում է «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հիշատակի երեկոյի մասնակիցներին ուղղված` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում։
«Հայերի եւ տարածաշրջանի մյուս ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության եւ համաձայնության պայմաններում՝ չիմանալով սարսափների մասին, որոնց հանգեցնում են կրոնական թշնամությունը, ագրեսիվ ազգայնամոլությունն ու այլատյացությունը։ Հարյուրամյակ անց մենք մեր գլուխներն ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջեւ»,- ասել է ՌԴ նախագահը։