|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՅԴ հիմնական կարգախոսներն ավելի քան մեկ հարյուրամյակ մնացել են անփոփոխ, սակայն կուսակցությունն ամեն ընտրության համար ընտրում է նորը։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ՀՅԴ–ն այս անգամ ինչ կարգախոսով է սկսելու քարոզարշավը։
ՀՅԴ–ն Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը մասնակցելու է «Հավատարիմ հողին ու հային» կարգախոսով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածու, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Որպես հայ ժողովրդի տեսլական` ՀՅԴ կարգախոսը 1918թ–ից նույնն է`«Ազատ, անկախ և միացյալ Հայաստան»։ Սա այն մեծագույն երազն է, որի համար ապրում, աշխատում, մաքառում է Դաշնակցությունը։ Այս քարոզարշավի կարգախոսը նույն տրամաբանության մեջ է»,– ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` թեև ՀՅԴ–ն տարբեր ժամանակների քարոզարշավների համար տարբեր կարգախոսներ է ընտրել, բայց դաշնակցականները 128 տարի առաջ իրենց հայրենիքի հանդեպ նվիրվածությունն արտահայտել են «Մահ կամ ազատություն» կարգախոսում, որին հավատարիմ են առ այսօր։