|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում հանդիսավորությամբ բացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության հովանավորությամբ կառուցված մանկապարտեզը:
Ինչպես տեղականում ենք հիմնադրամի կայքից, ծրագիրն իրականացվել է «Լուդենդո Գրուփ» ընկերության նախագահ Ժան-Միշել Գրինբերգի եւ «Բերենիկ եւ Եվրելիա» ընկերության նախագահ Միշել Փազումյանի նվիրատվություններով` ի հիշատակ հիմնադրամի բարերար Էմանուել դե Լաբարի, ով կյանքի վերջին տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված է եղել հիմնադրամի արցախյան ծրագրերում:
Մինչ նոր շենքի կառուցումը ընդամենը 40 երեխա էր հաճախում մանկապարտեզ, որը գործում էր դպրոցի` դեռեւս 1930-ականներին կառուցված շենքում եւ զբաղեցնում էր երկու դասասենյակ: Այժմ մանկապարտեզ կարող է հաճախել 80 երեխա: