|
Փոխարժեքներ
13 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
«Այն խնդիրները, որոնց մասին մենք ուզում ենք խոսել, չի վերաբերվում միայն Մալաթիա-Սեբաստիային, այլ վերաբերվում է ամբողջ Երևան քաղաքին»,-այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանը։
«Այն, որ շինարարական ոչ մի նորմ չի պահպանվում, դրա մեղավորը մեկ միավոր է, դա ՔՊ-ն է։ Սիրելի հայրենակիցներ, այն, որ օդի աղտոտվածությունն առաջացնում է բազում առողջական խնդիրներ՝ սկսած սիրտ-թոքային անբավարարությունից, քաղցկեղածին տարրերով և երեխաների մոտ աուտիզմով, ցույց է տալիս, որ իրենք չեն սիրում մեր ժողովրդին, ցույց է տալիս, որ իրենք երևանցիներից մուռ են հանում, չեն սիրում երևանցիներին։ Ինչո՞ւ։ Որովհետև երևանցին միշտ մերժել է նրանց, միշտ ցույց է տվել, որ չի սիրում ՔՊ-ին»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։