|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.51 |
| EUR | ⚊ | € 449.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.8812 |
| GBP | ⚊ | £ 517.38 |
| GEL | ⚊ | ₾ 140.49 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը գրում է․
«Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․․․
Ձեր համար նորմա՞լ է, որ ամեն տարի պետք է քաղաքի ամանորյա զարդարման համար լույսեր և դեկորացիա գնեք, իսկ հետո նման կերպ պոկեք և ոչնչացնեք։
Երևանը և հարկեր վճարող քաղաքացիներին սիրողը խնամքով կհավաքեր և հաջորդ տարի այն կօգտագործեր․․․
Քաղաքի զարդարման համար մի քանի հարյուր միլիոն դրամ են ծախսում, իսկ հետո նման կերպ ավերում։ Սա եք Դուք․․․
Առնվազն անբարոյական է բյուջեն նման կերպ մսխելը․․․
Այն վարկածը և Երևանի քաղաքապետարանում թափառող լուրերը, որ քաղաքի զարդարելու մեջ իր «հետաքրքրությունը» ունի փոխքաղաքապետերից մեկը գնալով ավելի է հիմնավորվում․․․
Լույսերը ջարդի և ոչնչացրու, իսկ հաջորդ տարի Տիգրան Ավինյան ասա, որ նախորդ տարիները փչացել է և բյուջեից գումար դուրս գրի ու նորը գնի․․․
Ամո՛թ է ամոթ․․․
Հ Գ Այս թեմային միգուցե այսքան ջղայնացած չարձագանքեի, եթե նախորդ տարի Մալաթիա Սեբաստիա համայնքում՝ Վերոնիկա մանկապարտեզի բակում արձանագրած չլինեի, որ այս նույն լույսերը և դեկորացիանները անխնամ շպրտել է բաց երկնքի տակ ու ոչնչացնում էի պետական գույքը․․․
Գույքահարկը թանկացնում եք, որ նման կերպ մսխեք գումարները․․․
2026 թվականին սպասվող գույքահարկի շուրջ 8 մլրդ դրամ թանկացումը պետք է վերացվի ու վե՛րջ․․․»։