|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ տիեզերական աղբի կտորներն ընդամենը 250 մետր վտանգավոր հեռավորության վրա անցել են տիեզերական միջազգային կայանի կողքով` ստիպելով տիեզերագնացներին լքել կայանը եւ պատրաստվել Երկիր տարհանման:
Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, ռուսաստանցի տիեզերագնացներ Ալեքսանդր Սամոկուտյաեւին, Անդրեյ Բորիսենկոյին, Սերգեյ Վոլկովին, ամերիկացի աստղագնացներ Ռոնալդ Գարանին, Մայքլ Ֆոսումին եւ ճապոնացի Սատոսի Ֆուրուկավային հրաման է տրվել տեղափոխվել «Սոյուզ» տիեզերանավերը:
Անձնակազմը թաքստոցում մնացել է 30 րոպե, վտանգն անցնելուց հետո նրանց թույլատրվել է վերադառնալ ՏՄԿ: