|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վենեսուելայից կրած պարտությունից (0:1) հետո Արգենտինայի հավաքականի ավագը բազում արկածներ է ունեցել մինչև Բարսելոնա հասնելը: Լեոնել Մեսսին վերջին մարդն է եղել, ով բարձրացել է օդանավ: Չնայած ինքնաթիռի լույսերն արդեն անջատված են եղել` մարդիկ ճանաչել են արգենտինացի աստղին և իրարանցում սարքել:
Ստեղծված իրավիճակում Մեսսին ստիպված է եղել իր համար թաքստոց գտնել և առանց վարանելու ներխուժել է օդաչուի խցիկ: Արգենտինացին մինչև թռիչքի ավարտը մնացել է այնտեղ և վերջում լուսանկարվել օդաչուի հետ:
Հիշեցնենք, որ սա ֆուտբոլիստի առաջին խախտումը չէ օդանավում: Գարնանը, երբ Մեսսին ստացավ «Ոսկե գնդակ» մրցանակը, Վալենսիա-Բարսելոնա թռիչքի ընթացքում նշել էր իր ուրախությունը` վնասելով օդանավի վթարային ելքերից մեկը: