կարևոր
823 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-30 11:56
Հասարակություն

FlyDubai-ի օդաչուների խցիկում տեղի է ունեցել ծեծկռտուք․ օդաչուներից մեկը դանակահարել է մյուսին

FlyDubai-ի օդաչուների խցիկում տեղի է ունեցել ծեծկռտուք․ օդաչուներից մեկը դանակահարել է մյուսին

Ըստ Իսրայելի «12-րդ ալիքի»՝ FlyDubai-ի օդաչուներից մեկը ռուսաստանցի է, մյուսը՝ ուկրաինացի. օդում վիճաբանության է եղել, որը շարունակվել է մինչև նրանցից մեկի ուշաթափվելը։

Նշվում է, որ օդաչուների միջև օդաչուների խցիկում տեղի է ունեցել ծեծկռտուք։ Ըստ «Իսրայելի ձայն»-ի՝ կասկածներ կան, որ օդաչուներից մեկը դանակահարել է մյուսին։

Եթե սա հաստատվի, FlyDubai-ի ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի. առնվազն պետք է աշխատանքից ազատել անձնակազմի գրաֆիկը կազմողներին, կամ նույնիսկ բանտարկել նրանց, եթե պարզվի, որ նրանք դիտավորյալ են գործել, նշում է լրատվամիջոցը։