|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թեղուտի անտառներով հոսող Խառատանոց գետը շուտով կհոսի բետոնապատ հունով, որը կառուցվում է «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից:
Գետի հունը բետոնապատվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում. իսկ բնական հունի մեջ առաջիկայում կկուտակվեն այս տարածքից արդյունահանվող պղնձամոլիբդենային հանքաքարերի թափոնները:
«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը, պատասխանելով «ԷկոԼուր»-ի հարցին, հայտնել է, որ շարունակվում է երկու գետերի` Խառատանոցի եւ Դուքանաձորի ջրատարի շինարարությունը, որոնց ջրերը պետք է ջրատար ուղղվեն Խառատաձորի կիրճի մոտից. «Կիրճը պետք է չորացվի եւ օգտագործվի պոչամբարի եւ լցակուտային ապարների համար»:
Թեղուտի բնակիչները, իրենց հերթին, հայտնել են, որ շուրջ մեկուկես տարի իրենք չեն օգտագործում Շնող գետի ջուրը, քանի որ ջրի որակը փոխվել է:
Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանն էլ նշել է, որ գյուղը օգտվում է երեք բնական աղբյուրներից. «Երկուսի ջուրը որակյալ խմելու ջուր է, իսկ երրորդինն օգտագործվում է տեխնիկական նպատակներով»:
Ստեփանավան-Նոյեմբերյան խմելու ջրի ջրագիծը, որը գյուղ պետք էր հասներ 2010թ. վերջին, մինչ օրս չի կառուցվել:
Լուսանկարը` Գալուստ Նանյանի