|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հարցերին պատասխանող մի քանի նախարարներ վստահեցրեցին, որ քանի դեռ ներքաղաքական վիճակն իր հանգուցալուծումը չի գտել, կառավարությունը շարունակելու է աշխատել բնականոն հունով, քանի որ իրավիճակի վերահսկողության կորուստը կարող է բացասաբար անդրադառնալ բոլորի վրա:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փարատեց լրագրողների անհանգստությունը, թե ֆինանսական շուկայում անկայունություն է: «Այս պահի դրությամբ ֆինանսական շուկաներում կարգապահություն կա: Դրա վկայությունը մեր փոխարժեքի կայունությունն է: Ֆինանսական շուկայի պատասխանատու ԿԲ-ն շատ լավ կատարում է իր գործը: Մենք աշխատում ենք բնականոն հունով»,- ասաց նա:
Արամյանը հայտնեց, որ միջազգային ներդրողների կողմից էլ դրական է ընկալվել Սերժ Սարգսյանի հրաժարականի փաստը:
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը նույնպես վստահեցրեց, որ իր ղեկավարած նախարարությունը բնականոն աշխատում և աշխատելու է մինչև նոր ընտրությունների անցկացումը:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ ԱԳՆ-ն այս օրերին ավելի ուշադիր ռեժիմով է աշխատում: «Կարևոր է երկրի համար, անվտանգության համար, նաեւ միջազգային հեղինակության համար, որ կառավարությունը շարունակի աշխատել բնականոն ռիթմով»,- ասաց նա: