|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, նշեց, որ «Որոտան»-ի հիմնական արտադրական հզորությունը վաճառվել է, այս պահին արտադրվում է հոսանք, բայց մյուս կողմից չկա այն լիցենզավորված կազմակերպությունը, որը արտադրում է այն: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ով է հիմա արտադրում այդ էլեկտրաէներգիան:
Ռոբերտ Նազարյանը նախ պատգամավորին փոխանցեց Որոտան կասկադի վաճառքի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, և նշեց, որ շարունակվում է Որոտանի գործունեությունը գործող օրենքների համաձայն: «Կդիմեն մեզ նոր լիցենզիա ստանալու հայտով, նախկին լիցենզավորումը կդադարեցնենք ու կտրամադրենք նոր լիցենզիա: Առայժմ Որոտանն աշխատում է բնականոն ընթացքով»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի հարցին, որը վերաբերում էր այլընտրանքային էներգիայի արտադրմանը, Ռոբերտ Նազարյանը նշեց, որ թեև արևային էլեկտրաէներգիան որպես այլընտրանքային էներգիա բարձր է գնահատվում աշխարհում, ու Հայաստանում փորձում են գտնել լուծումներ, բայց այն տեխնոլոգիաները, որոնք կան, և ողջամիտ սակագին կարող են ունենալ, դեռևս բարձր են: