|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը առաջին անգամ իր բարձրագույն` Հովհաննես Կոլոտ պատրիարքի շքանշանը շնորհել է մահմեդականի: Պատրիարքության 550-ամյակի նախաշեմին ոսկե շքանշանը հանձնվել է Ստամբուլի Շիշլիի շրջանի քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլին. տեղեկացնում է թուրքական «Հուրիեթը»:
Նման բարձր պարգեւի է արժանացել նաեւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի տնօրեն Զավեն Էվակյանը:
Պարգեւները հանձնվել են մայիսի 29-ին Ստամբուլի Սբ Աստվածածին եկեղեցում կատարված պատարագից հետո: Շիշլիի քաղաքապետին շքանշանը հանձնելիս պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընդգծել է, որ այն շնորհվում է «Ստամբուլի հայկական համայնքի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի, սոցիալական, կրթական նախագծերին, հայկական եկեղեցիների վերականգնմանը աջակցելու համար»:
Ի պատասխան` Սարըգյուլը հայերեն ասել է` «քեզի շատ կսիրեմ», ապա նշել, որ պարգեւը պարտավորեցնում է ավելի շատ ջանք գործադրել ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականությունը մեծացնելու ուղղությամբ: