|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պոլսո հայոց պատրարքության հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել կարգալույց անել միաբան Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանին: Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 2-ին, կիրակնօրյա ժողովի ընթացքում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Որոշման մասին պատրարքությունը տարածել է նաև հայտարարություն, որում ասված է.
«Պոլսո Հայոց Պատրիարքական Աթոռի միաբաններից Հոգեշնորհ Տ. Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը՝ հոգեկան և ֆիզիկական առողջական լուրջ խնդիրների հետևանքով, թույլ է տվել անցանկալի և անընդունելի քայլեր, որոնք հանգեցրել են գայթակղության։
Կրոնական Ժողովի որոշմամբ տրված ապաշխարության հնարավորությունը նա սահմանված ժամկետում չի օգտագործել։
Այս պատճառով՝ Ամենապատիվ և Սրբազան Պատրիարքի նախագահությամբ 2025 թ. հոկտեմբերի 2-ին գումարված Կրոնական Ժողովի ԾԱ նիստում միաձայն որոշվել է Զաքեոս վարդապետ Օհանյանին կարգալույծ հայտարարել և նրան դասել աշխարհականների շարքը՝ Թորոս անունով»: