Փոխարժեքներ
24 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.08 |
EUR | ⚊ | € 442.6 |
RUB | ⚊ | ₽ 4.9314 |
GBP | ⚊ | £ 516.54 |
GEL | ⚊ | ₾ 141.73 |
Եթե սեպտեմբերին պաղեստինյան պետությունը չճանաչվի` կսկսվի նոր իթթիհադ. «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու Մարզուկը:
«Մեր պատմության մեջ արդեն երկու իթթիհադ է եղել, եւ ամեն անգամ դրանք եղել են իսրայելցիների անտանելի բռնություններին ժողովրդական դիմադրության հետեւանքը: Եթե բանակցություններն իրենց վերջնականապես սպառեն, եւ ՄԱԿ-ին մեր դիմումն էլ արդյունք չտա, կարծում եմ` նոր իթթիհադ կսկսվի»,- ասել է նա:
Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը դիմել է ՄԱԿ-ին, որ սեպտեմբերին Անվտանգության խորհուրդը ճանաչի Պաղեստինի անկախությունը:
Մարզուկի կարծիքով`Ռուսաստանը ՄԱԿ-ում կաջակցի պաղեստինցիներին: Դա խոստացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, թեեւ հավելել է, որ «պաղեստինցիները դրանից առաջ պետք է լուրջ քննարկեն ու ծանրութեթեւ անեն ամեն ինչ` դրական արդյունքներ գրանցելու համար»: