|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանը գնահատում է Ռուսաստանի դիրքորոշումը Մերձավոր Արևելքում առկա լարվածության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին, որը երեկ ուշ երեկոյան ժամանել է Մոսկվա։
«Իրանի և Ռուսաստանի միջև միշտ էլ խորհրդակցություններ են անցկացվել, մենք շփվել և աշխատել ենք յուրաքանչյուր հարցի շուրջ՝ համաձայնեցնելով մեր դիրքորոշումները։ Այժմ տարածաշրջանում ստեղծված հատուկ հանգամանքները պահանջում են, որ մեր դիրքորոշումները լինեն ավելի ստուգված, լուրջ և սերտ։ Մենք գնահատում ենք ՌԴ դիրքորոշումը, որը ամենավճռական ձևով դատապարտել է հարձակումը», - ասել է Արաղչին։
Նա նաև ասել է, որ ակնկալում է քննարկել Մերձավոր Արևելքում առկա սպառնալիքներին վերաբերող հարցերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդ թվում՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումը։