Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.08 |
EUR | ⚊ | € 442.6 |
RUB | ⚊ | ₽ 4.9314 |
GBP | ⚊ | £ 516.54 |
GEL | ⚊ | ₾ 141.73 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Իրանի արտգործնախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի երեկոյան։
Հանդիպման ժամանակ Պուտինը նշել է որ իրենք Իրանի հետ ունեն երկարատև, լավ, հուսալի հարաբերություններ։ Եվ որ Իրանի դեմ իրականացվող այս ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանիը ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար։
Արաղչի իր հերթին նշել է, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները դարձել են ռազմավարական բնույթի։
«Իրանի միջուկային ծրագրի ոլորտում Ռուսաստանի Դաշնությունը, որպես գործընկեր, մեզ համար Բուշերում կառուցում է ատոմակայան՝ օգնելով մեզ այս ոլորտում, ինչպես նաև միջուկային համաձայնագրերի կնքման հարցերում։ Ռուսաստանի Դաշնությունը դրական դեր խաղաց, որպեսզի մենք կարողանանք լավ համաձայնագրերի հասնել», - նշել է Արաղչին։
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիվ գործողությունները լիովին անօրինական են և խախտում են միջազգային կանոնները և միջազգային նորմերը, և Իրանը պաշտպանում է իր ինքնիշխանությունն ու երկիրը, և իրենց պաշտպանությունն օրինական է։