|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մտադիր է հոկտեմբերի 23-ին հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«2020 թվականի հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախատեսում է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ այս հանդիպումը պետք է անցկացվի Վաշինգտոնում:
Նշվում է նաև, որ Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: