|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ուրբաթ, հոկտեմբերի 23-ին, Վաշինգտոնում կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, հաղորդում է POLITICO-ն:
Նշվում է, որ դեռ հայտնի չէ՝ տեղի կունենա արդյոք երկու երկրների նախարարների երկկողմ հանդիպում, թե ԱՄՆ պաշտոնատար անձինք կփորձեն եռակողմ հանդիպում գումարել: «Բայց նրանց այցերը նույն օրը ազդարարում են, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է վերսկսված հակամարտությունը մեղմելու ջանքերը»,- գրում է թերթը:
Այս հանդիպումը նաեւ Թրամփի վարչակազմին հնարավորություն է տալիս ընտրություններից ընդամենը օրեր առաջ աշխարհին ցույց տալ համաշխարհային առաջնորդության փորձը:
ԱՄՆ կառավարության փաստաթղթերի համաձայն, որոնց ծանոթացել է POLITICO-ն, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Պոմպեոյի հետ կհանդիպի ուրբաթ առավոտյան: Դրանից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում գտնվելու ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների հանդիպման հնարավորությունը: