|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։
«Այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը։