|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է նոյեմբերի 6-ին Թուրքիա այցելած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հանդիպման օրակարգում են եղել իրավիճակը Պաղեստինի Գազայի հատվածում, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները:
Նախքան Թուրքիա այցը ԱՄՆ պետքարտուղարը կատարել է մերձավորարևելյան շրջագայություն, որի ընթացքում այցելել է Թել Ավիվ։
Բլինքենն Ամմանում քննարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի արտգործնախարարների հետ։
Պետքարտուղարն այնուհետև հանդիպել է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։
Շրջայցի շրջանակներում Բլինքենն այցելել է նաև Կիպրոսի և Իրաքի հունական համայնք։
Անկարա կատարած այցից հետո պետքարտուղարը կայցելի Տոկիո, Սեուլ և Նյու Դելի։