|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 24-ի առավոտյան կմեկնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Օրակարգի կենտրոնական հարցերից մեկը կլինի դաշինքի անդամ երկրների ֆինանսական պարտավորությունների կատարումը, Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Այո, նախագահը վաղը առավոտյան մեկնում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի պաշտպանության վրա դաշնակիցների ՀՆԱ-ի 5%-ը ծախսելու նպատակի իրականացումը», -հայտարարել է նա։
Լևիթը նշել է, որ Թրամփը տարիներ շարունակ ճնշում է գործադրել ՆԱՏՕ-ի գործընկերների վրա՝ կոլեկտիվ պաշտպանության վրա ավելի շատ ծախսեր կատարելու համար։ «Արդեն իր առաջին նախագահական ժամկետում նա նկատելի առաջընթաց է գրանցել այդ հարցում, և Եվրոպա կատարելիք իր առաջիկա ուղևորության ընթացքում նա կրկին կկենտրոնանա դրա վրա», -ընդգծել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։