|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը, հայտնում է Ermenihaber.am-ը։
Այցի շրջանակներում Էրդողանը կմասնակցի դաշինքի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաև Սպտակ տանը կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած ընթրիքին։
Նախատեսվում է, որ Թուրքիայի նախագահը կանդրադառնա Գազայում տիրող իրավիճակին։
Դաշինքի անդամ երկրները կանդրադառնան գլոբալ անվտանգության խնդիրներին և կքննարկեն դաշինքի պաշտպանական միջոցները։
Նշվում է նաև, որ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը։