|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սովորաբար համահայկական խորհրդաժողովները մեր ժողովրդի ջանքերը միավորելու, միասնություն, համերաշխություն ստեղծելու, համահայկական օրակարգեր քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով են տեղի ունենում. դա է տրամաբանությունը: Սրանց գագաթնաժողովը Սփյուռքը պառակտելու, նոր լարվածություն ստեղծելու փորձ է` իրենց էժան և մանր քայլերով: Իրենք ոչ թե համահայկական գագաթնաժողով են անում` մեր ուժերը համախմբելու և մեր օրակարգերն առաջ տանելու, այլ Սփյուռքը պառակտելու համար: Այս մասին «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Երևանում մեկնարկող Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ին:
«Հանձնակատար ունեն, որը, ըստ էության, իր քայլերով ու գործողություններով Ադրբեջանի կամ Թուրքիայի որևէ դեսպանից կամ հանձնակատարից չի տարբերվում: Երբ դու քո առջև նպատակ ես դրել քանդել 100-ամյա ավանդական կառույցների գործունեությունը, պառակտել և փորձել Սփյուռքում լարվածություն ստեղծել, դու առնվազն կատարում ես Չավուշօղլուի հրահանգները, ով անընդհատ ասում է, որ Սփյուռքը մեզ համար սպառնալիք է: Երբ դու մեր հայանպաստ գործիչներին, օրինակ՝ Մուրադ Փափազյանին և մեր մյուս ընկերներին արգելում ես գալ Հայաստան, դու ոնց կարող ես խոսել համահայկական օրակարգերի մասին: Դա ընդամենը շոու է, որևէ լուրջ կազմակերպություն այդ միջոցառմանը չի մասնակցում: Երկու Վեհափառները բոյկոտել են այդ միջոցառումը, դա արդեն ամեն ինչ ասում է: Այդ իրավիճակում պետք է ամաչեին ու հեռանային: Սա հերթական պառակտիչ, քայքայիչ գործողությունն է»,-հայտարարեց նա: