|
Փոխարժեքներ
18 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Տիկին Բաղդասարյան, երբ խոսում եք խմբագրությունների վրա այս կամ այն ազդեցությունների մասին, կարծում եմ, որ ձեր հայացքը պետք է ուղղեք այս կողմ, ձեր գործընկերոջ Վոլոդյա Հակոբյանի ուղղությամբ և նաև այն կողմ, որտեղ նստած է անհայտ ծագման մի կայքի կուրատոր»,- ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Այնուհետև նա անդրադարձավ ՔՊ-ական Արման Եղոյանի ելույթին, որտեղ նա վատ էր արտահայտվել Սփյուռքի ներկայացուցիչների վերաբերյալ։
«Պարոն Եղոյան, Սփյուռքը հայկական ինքնությունն է, լեզուն, մշակույթը, այդ ամենը պահպանող ինստիտուցիոնալ կառույցը , որն ունի համաշխարհային ցանցային բնույթ»,- ասաց Ղահրամանյանը
Նրա խոսքով՝ Եղոյանի հայտարարության մեջ խնդիրը սփյուռքը չէր, այլ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին ՔՊ-ի ընկալումն ու պատկերացումը։
«Դուք հեռախոսահամար(սփյուռքի ներկայացուցչի-խմբ.) էիք փնտրում, որովհետև Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պատկերացնում եք ուղղահայաց-հորիզոնականով, կարծում եք թե սփյուռքը պետք է կառավարվի մեկ կենտրոնից։ Այդպես չի եղել և այդպես չի լինելու՝ որքան էլ ջանաք․..
Սփյուռքը հիշողության կրողն է որի դեմ պայքարում են Թուրքիան, Ադրբեջանը և ՔՊ-ն»,-ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։