|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը արձագանքել է Նարեկ Մալյանի գրառմանը՝ նշելով.
«Սույն օբյեկտն անամոթաբար ստում է: Ոչ Ազգային ժողովի կողմից եմ գործուղվել Վիեննա, ոչ այլ հիմնարկության: Նույնիսկ սեփական միջոցներով այդ քաղաքում չեմ եղել (չնայած միշտ ցանկացել եմ): Սրան ասեք, որ այս հանձնարարությունն էլ է ձախողել:
Հ․Գ․ Ի դեպ, օբյեկտի մանկամիտ բամբասանքի տակ ես մեկնաբանություն թողնել չեմ կարող:
Մի թվին նիկոլականներն էին վրաս վայրահաչում։ Հիմա դրանց շարքը համալրվում է խիստ որոշակի ուղղությունից»։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը գրառում էր արել, նշելով, թե իբր Արթուր Խաչատրյանը «Դիմադրություն» շարժման ժամանակ գործուղվել է Վիեննա: