|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի համար 1000 դրամներ գանձելու նախագիծը շրջանառության մեջ դնելու հիմնավորումը շատ պարզ է: «Պաշտպանության նախարարի կողմից հիմնավորվեց պարզ` ընդամենը այս ամենը կապված է այս գումարման ԱԺ աշխատանքների հետ, եթե հիմա չներկայացվեր, առաջիկա հնարավորությունը կլիներ մոտ մեկ տարի հետո»,- ասաց ՀՀԿ-ականը, ապա հիշեցրեց նախարարի ասածը, որ իրեն ամենևին էլ ձեռնու չէր իր գործունեությունը սկսել քննադատության տեղիք տվող նախաձեռնությամբ:
«Լավ օրից չէ, որ մենք սրան գնում ենք: Խնդրի լուծման սկիզբը դնելն է հարցը»,- ասաց պագտամավորը՝ հավելելով, որ որևէ մեկին ձեռնտու չէ այդպիսի քայլի գնալ ընտրությունից առաջ:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ փուլում են այն քննարկումները, որոնց մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ քննարկվում է այս նախագծից պարտադիրի բաղադրիչը հանելու տարբերակը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես այդպիսի քննարկումների չեմ մասնակցել: Առաջին ընթերցմամբ ընդունվել է, ինչը ենթադրում է պարտադիր բաղադրատարր»: