կարևոր
3295 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-23 17:31
Քաղաքական

Իրան-Իսրայել ներկա պատերազմը նոր աշխարհաքաղաքական անակնկալներ է մատուցում․ Գարիկ Քեռյան

Իրան-Իսրայել ներկա պատերազմը նոր աշխարհաքաղաքական անակնկալներ է մատուցում․ Գարիկ Քեռյան

Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Իրան-Իսրայել ներկա պատերազմը նոր աշխարհաքաղաքական անակնկալներ է մատուցում: Անսպասելիորեն Հնդկաստանը հայտնվեց Իսրայելին անվերապահ աջակցություն հայտնող պետությունների խմբում: Սա նշանակոըմ է, որ այն մեծ տնտեսական/տրանսպորտային նախագծերը որոնք անցնելու էին Չինաստանի-Հնդկաստանի-Իրանի տարածքներով և ձգվելու էին դեպի Ռուսաստան կան Եվրոպա, հնարավոր է, որ սառեցվեն կամ էլ դանդաղեն: Մյուսը տարանջատման խորացումն է Հավաքական Արևմուտք բևեռում:

Սկզբում դա երևաց ԵՄ և ԱՄՆ դիրքորոշումների հեռացմամբ կապված ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման Թրամփի քաղաքականության հետ: Այժմ դա խորանում է Իրան-Իսրայել պատերազմի հետ կապված: Եվրոպական առաջատար եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը Արաղչիի հետ, առանց Ռուբիոյի, դրա ապացույցն է: Արաղչին այժմ հանդիպելու է նաև Պուտինի հետ, որը ՌԴ-Իրան հակարևմտյան դաշինքի կարծրացում է:

Կարծում եմ, որ այլ վերադասավորումներ ևս կլինեն: Անշուշտ դրանք ազդելու են նաև հարավկովկասյան իրողությունների վրա: Անհամբեր սպասում եմ Իրան-Ադրբեջան և Իրան-Թուրքիա զարգացումներին, որտեղ շատ թաքնված էջեր կան, Իսրայելի գործոնը կա նաև այդ հարաբերություններում: