Փոխարժեքներ
22 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանն այսօր այցելել է Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայր։
«Օրեր առաջ Շիրակի մարզում տեղացած ուժգին կարկուտը ոչնչացրել է հարյուրավոր հեկտար հողատարածքներ։ Բերք, որ ամիսներով մշակվել է մեր գյուղացու քրտնաջան աշխատանքով , այսօր չկա։ Մարդիկ կանգնած են լուրջ սոցիալ-տնտեսական խնդրի առաջ։
Այո՛, վերջին տարիներ շարունակ անտեսվել են՝
հակակարկտային համակարգերի արդիականացումը,
ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը,
և ամենակարևորը՝ գյուղացու հանդեպ հարգանքի քաղաքականությունը։
Այսօր գործող իշխանությունների կողմից պետք է հստակ արձագանք՝ ոչ թե զեկուցագրերով, այլ՝ կոնկրետ գործողություններով։
Գործող իշխանությունը պարտավոր է `
1. Մշակել հասցեական աջակցման ծրագիր՝ ոչ թե ընդհանրական խոստումներ, այլ՝ իրական նյութական աջակցություն,
2. Վերանայել գյուղատնտեսական ոլորտի պետական քաղաքականությունը, հատկապես Շիրակի նման մարզերում։
3. Սկսել ժամանակակից հակակարկտային համակարգերի ներդրումը։
Եթե այս աղետի ֆոնին կառավարությունը շարունակի իր լռությամբ պատասխանել տուժած ֆերմերների հարցերին, ապա դա քաղաքական հանցավոր անգործություն կլինի։
Ես իմ կողմից շարունակելու եմ բարձրացնել այս հարցը Ազգային ժողովում, պետական կառույցներում և հանրային բոլոր հարթակներում։
Մեր գյուղացին մենակ չպետք է մնա»։
Տեսանյութն՝ ԱՅՍՏԵՂ: