|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկին նոր սպառազինություն հարկավոր կլինի, այդ թվում` հրթիռային, եթե ՆԱՏՕ-ն շարունակի ակտիվանալ, կամ ԱՄՆ-ը Լեհաստանում ռազմաբազա տեղակայի. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել էր ռազմաբազա տեղակայել երկրում, Մոսկվան և Մինսկը խոստացել էին պատասխանել այդ քայլին:
«Եթե ՆԱՏՕ-ն շարունակի նման կերպ մեզ վախեցնել, ինչպես Լեհաստանում «Ֆորտ Թրամփ» ռազմաբազայի տեղակայմամբ, կամ այլ տեղաշարժեր լինեն, մեզ ավելի արդյունավետ զենք կպահանջվի, առաջին հերթին` հրթիռային»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում ամերիկացի վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ: