|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Շիրակի մարզ կատարած այցից հետո Արթիկում կրկին ակտիվացել է ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը: Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում տարածաշրջանի ազդեցիկ մարդկանց հետ եւ կոչ անում ընտրել Ս. Սարգսյանին:
Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը եւ հավելում, որ Վարագյանի եղբայրը՝ Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, նշանակվել է «Հայռուսգազարդ»-ի Արթիկի մասնաճյուղի տնօրեն, իսկ մյուս եղբայրը` Մանվել Վարագյանը, զբաղեցնում է Արթիկի «Ջրմուղ»-ի պետի պաշտոնը: Թերթը փորձել է զրուցել Մխիթար Վարագյանի հետ՝ պարզելու, թե ինչու է պատգամավոր չդառնալուց հետո շարունակում աշխատել Սերժ Սարգսյանի համար: Սակայն նա ասել է, թե միջոցառման է եւ հարցերին չի կարող պատասխանել:
Թերթը հիշեցնում է, որ Վարագյանը 2012թ. ԱԺ ընտրություններում պարտվեց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին, որից հետո անհետացավ քաղաքական ասպարեզից, ասում են' անգամ նեղացել էր ՀՀԿ-ից: