|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերլուծաբան Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱՄՆ փոխնախագահը կայցելի Վրաստան, բայց ոչ Հայաստան ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը օգոստոսի սկզբին այցելելու է Վրաստան։ Սա ամերիկյան նոր վարչակազմի հետ վրացիների հերթական շփումն է։ Վրաստանի վարչապետին Սպիտակ Տանն արդեն իսկ ընդունել են ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը։
Պետքարտուղար Թիլերսոնը նշանակվելուց օրեր անց հանդիպել է Վրաստանի արտգործնախարարին։ Դրանից զատ Ալիևն ու Մամեդյարովը տետ-ա-տետ հասցրել են հանդիպել պետքարտուղար Թիլերսոնին, իսկ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ Նոր վարչակազմի հետ մեր շփումները դեռևս սահմանափակվել են Սարգսյան-Փենս և Նալբանդյան-Թիլերսոն հեռախոսազրույցներով։ Պետք է ակտիվանալ...»