կարևոր
3664 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-21 16:13
Հասարակություն

Հենց այսօր պետք է ուխտենք, որ թշնամուն դուրս պետք է մղենք մեր Հայրենիքի տարածքից․ Արթուր Վանեցյան

Հենց այսօր պետք է ուխտենք, որ թշնամուն դուրս պետք է մղենք մեր Հայրենիքի տարածքից․ Արթուր Վանեցյան

Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության և մեր ազգի համար նշանակալի օր է՝ Հայաստանի Անկախության տոնն է։

Բնական է, սակայն, որ մեր պետության և ազգի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին և սպառնալիքներին դեմ հանդիման տոնական տրամադրություն չկա և չի կարող լինել։
Այժմ մեր հիմնական մտածումը Հայրենիքի պաշտպանությունն է՝ ագրեսիա և բռնազավթում իրականացրած թշնամուց, և մեր պետական կառուցակարգերը տարերային և ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանքով խարխլած օրվա իշխանություններից։

Հետևաբար խոնարհվելով մեր երկրի անկախության համար մղած պայքարում իրենց կյանքը տված նահատակների սուրբ հիշատակի առջև, հենց այսօր պետք է ուխտենք, որ թշնամուն դուրս պետք է մղենք մեր Հայրենիքի տարածքից և սկսենք կառուցել մեր ու մեր նախնիների երազած հզոր և անվտանգ Հայաստանը։

Իսկ տոնը դեռ կնշենք, կնշենք, երբ հասնենք մեր վերոնշյալ նպատակներին։

Արթուր Վանեցյան

Ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ,

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար,

ԱԱԾ նախկին տնօրեն