|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, ինչը առանձնապես ծանր պետական հանցագործություն է, որի համար պատասխան են տալու՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Այս մասին նա ասաց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի մարզային գրասենյակների բացման արարողությանը։
«Այս իշխանությունների մեկ օր ավել մնալն արդեն շատ վտանգավոր է դառնում մեր հայրենիքի համար»,-ասաց նա կուսակցության անդամներին, համակիրներին, որոնց հրավիրել էր անկեղծ զրույցի։
Վանեցյանը վկայակոչեց վերջին իրադարձություններն ու նշեց․ «Հարցը միայն պատասխանատվության մեջ չէ, հարցն այն է, որ այդ քայլով վտանգվում է Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգությունը և սկսվում է, շատ կներեք, «բեսպրիդելի» ժամանակները»։
Արթուր Վանեցյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ձգտում է Հայաստանում հաստատել մենիշխանություն, բայց, ասաց, որ թույլ չեն տալու։
Նա կոչ արեց կուսակիցներին, համախոհներին սթափ և ուշադիր լինել։
Մանրամասն՝ տեսանյութում․