|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին։ Պահանջում է, որ նա հերքի իր տարածած զրպարտչական, կեղծ տեղեկությունները, ներողություն խնդրի եւ վճարի 2 մլն դրամ։
Մեզ հետ զրույցում Մուրազին ասաց. «Այո, հաստատում եմ Ձեր տեղեկությունները։ Դատական հայց եմ ներկայացրել Աննա Հակոբյանի դեմ։ Սա անձնական հարց չէ ինձ համար։ Նա տասնյակ մարդկանց մասին կեղծիքներ է տարածել, զրպարտել է հոգեւորականներին, կեղտոտագույն գրառում է արել նաեւ իմ մասին։ Ես դատական հայց եմ ներկայացնում իր դեմ եւ ստիպելու եմ Փաշինյանի ընտանիքի անդամին` պատասխան տալ իր հակահասարակական վարքի համար։