Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-04-04 18:41
Աշխարհ

Պոմպեոն ՆԱՏՕ-ի համար նոր սպառնալիք է համարում Ռուսաստանն ու Չինաստանը

Պոմպեոն  ՆԱՏՕ-ի համար նոր սպառնալիք է համարում Ռուսաստանն ու Չինաստանը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է հարմարվի նոր սպառնալիքներին, որոնց թվում են Ռուսաստանն ու Չինաստանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք պետք է դիմացկուն լինենք նոր սպառնալիքների նկատմամբ` լինի ռուսական ագրեսիան, չկարգավորվող միգրացիան, էներգաանվտանգության համակարգերի նկատմամբ կիբերհարձակումները, ռազմավարական մրցակցությունը Չինաստանի հետ, 5 G տեխնոլոգիաները և այլ ուրիշ խնդիրներ, որոնք սպառնում են մարդկանց գաղափարախոսությանը և կոլեկտիվ անվտանգությանը»,- հայտարարել է նա:

Պոմպեոյի կարծիքով` բնակչությունը ողջունում է սպառազինության ծախսերի ավելացումը, դա համարում է սպառնալիքի դեմ դիմակայելու միջոց: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները պետք է համոզեն իրենց ազգաբնակչությանը` մեծացնել այդպիսի ծախսերը: