|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախի պետական ինստիտուտների՝ Հայաստանում պահպանելու և զարգացնելու նպատակ չեմ տեսնում։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն` անդրադառնալով դիտարկմանն՝ Արցախի հարցն ավարտված համարո՞ւմ է, թե՞ ոչ։
«Ի՞նչ է նշանակում` Արցախի հարցը վերջացել է։ Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Համարում եմ, որ դա Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է և հարված»,- նշեց Սիմոնյանը՝ կոչ անելով բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել։
Հիշեցնենք, որ Արցախի պատգամավորներն ու ընդդիմությունն առաջարկում են Հայաստանում ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն՝ պահպանելով պետական ինստիտուտների գոյությունը։