|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ:
«Ստեփանավանի ճանապարհների շահագործում եւ շինարարություն» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Ջիլավյանը 2009-2010 թթ. ընթացքում կազմել եւ տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել հիշյալ ընկերության` 2009 թ. հուլիս-նոյեմբեր եւ 2010 թ. մարտ-հունիս ամիսների ԱԱՀ -ի կեղծ հաշվարկներ, ինչպես նաեւ 2009 թ. գործունեության վերաբերյալ տարեկան կեղծ հաշվետվություն:
Ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու միջոցով, այն է` իրացման շրջանառությունը թաքցնելու, պակաս ցույց տալու, ԱԱՀ-ի անհիմն հաշվանցումներ, նվազեցումներ կատարելու միջոցով, ՍՊԸ-ի տնօրենը չարամտորեն խուսափել է, ընդհանուր առմամբ, 25 167 120 դրամ առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով. տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունը: